Рубрика: Պատմություն 8

Ամփոփում

  1. 1917 թ․ վերջին ցարական միապետության տապալումից հետո Ռուսաստանում ձևավորվեց ժամանակավոր կառավարություն, որի ալիքը հասավ նաև Անդրկովկաս։ Ժողովրդավարության ալիքը հասավ նաև Հայաստան, որտեղ բոլորը ողջունում էին հեղափոխությունը՝ պահանջելով հաստատել իրական ազատություններ և իրավունքներ։ Վերացվեց կովկասի փոխարքայությունը և 1917 թ․ մարտի 9-ին կազմավորվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեն։

    2․ Հայ քաղաքական շրջանակներում նույն պես լավատեսական հույսեր արթնացան։ 1917 թ․ ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի և գրաված մյուս վայրերի կառավարման մասին։ Առաջին անգամ Օսմանյան կայսրությունից առանձնացան հայկական հողեր Թուրքահայաստան անվան ներքո։ Ռուսական նոր իշխանությունը սկսեց իրականացենլ հայանպաստ քաղաքականություն այդ նոր տարացքներում։ Արևմտահայերը ստեղծեցին ազգային մարմիներ ընտրվեց ղեկավար մարմին՝ Արևմտահայ ազգային խորհուրդ։
Рубрика: Ֆիզիկա 8

Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։Ջերմաքանակ

1.Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։Բերեք օրինակներ
Կինետիկ, պոտենցիալ էներգիա։

2․Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը
Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից՝ համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ։ Այլ կերպ ասած՝ էներգիան չի անհետանում և ոչնչից։

3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։
Կինետիկ էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի։

4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։
Ջերմային էներգիայի։

5․Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։Ինչի՞ց է կախված այն։
Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա։

6․Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞ եղանակ կա։Թվարկիր որո՞նք են դրանք։
Մարմնիը տաքացնելիս փոխվում է ներքին էներգիան, մարմնի ջերմաստիճանը բարձրացնելիս փոփոխվում է նրա ֆիզիկական վիճակը, գազի ներքին էներգիան կարելի է փոփոխել՝ արագ փոփոխելով նրա ծավալը։

7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։
Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում։

8․Ի՞նչ է ջերմաքանակը։
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։

9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։
Ջոուլով։

10․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝նույն զանգվածի գո՞լ,թե՞ եռման ջուր ստանալու համար։
Եռման ջուր ստանալու համար։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն-վերլուծություն բլոգում

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր, քանի որ պատմվածքը մեզ սովորեցրեց օգնել ընտանիքի անդամներին ամեն հարցով։

Ինձ դուր եկավ Ջուլիոյի արարքը իհարկե նա ստեց իր հորը, բայց օգնեց, որպեսզի իր հայրիկի գործը հաջողությունների հասնի։ Նա չքնեց չորս ամիս և նրա հոր գործը թեթևացրեց այդ չորս ամսվա ընթացքում։ Իհարկե Ջուլիոյի հայրը իմացավ, որ Ջուլիոն աշխատել է նրա փոխարեն և չի քնել չորս ամիս, բայց նա ուրախացավ տղայի կատարած աշխատանքից։ Այդ ամենից հետո Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Անհատական նախագիծ-Հովհաննես Շիրազի մասին

Հովհաննես Շիրազ - Bookmark - գտիր քո գիրքը

Հովհաննեսը 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին՝ սովից փրկելու համար, ստիպված որբանոց է տարել։ 5-7 տարեկանը Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Շիրազը ձեռքի շնորհք ուներ. խմորից արձանիկներ էր սարքում. հենց այդ արձանիկներով էլ մի օր կաշառեց որբանոցի դռնապահին ու փախավ… Այդ օրվանից Շիրազի տունը փողոցն էր. ապագա բանաստեղծը քնում էր եկեղեցու կամ ծառի տակ, երբեմն էլ՝ շան բնում։ Հենց այդ օրհասական վիճակում էր Հովհաննեսը, երբ սկսեց գողությամբ զբաղվել։

Հերթական գողության ժամանակ ապագա պոետը պատահաբար գտավ իր մորը, որն այդ պահին Հովհաննեսի գողության թիրախն էր… հետագայում, մեծ բանաստեղծը  հենց այդ կնոջը պիտի ձոներ իր առաջին գիրքը՝ «Հուշարձան մայրիկիս»-ը։

ժամանակի հայտնի արձակագիրներից մեկը՝ «Տժվժիկի» հեղինակ Ատրպետը, գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտում է Շիրազ ծածկանվամբ: Ասում են Ատրպետը, կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը, ասել է.

«Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

Իր գրական անունը հետագայում Շիրազը ստուգաբանել է հետևյալ կերպ.

«Իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա, կարծում եմ, համազգային հարց չէ: Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան: Նա ինձ այդպես կնքեց շատ վաղուց, երբ կարդաց իմ «Սիամանթո և Խջեզարե» պոեմի ձեռագիրը և ասաց. «Սերը ահա այսպես պիտի գրեն. առյուծի բերանով լացած վիշտ է՝ առյուծի բերանով, սոխակի լեզվով: Ահա իմ անվան ծագումը: Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան»:

Рубрика: Հայոց լեզու

Անհատական նախագիծ

Նախագծի վերնագիր՝
Հետաքրքիր նյութերի շարան

Ժամանակահատված՝
2021-2024

Մասնակից՝
Մերի Խաչատրյան

Նպատակ՝
Համացանցից գտնել և ուսումնասիրել հետաքրքիր փաստեր

Ընթացք՝
Երկարաժամկետ

Արդյունք՝
8 դաս՝
Հայոց լեզու-բասկետբոլի մասին հետաքրքիր փաստեր
Հայոց լեզու և գրականություն-վոլեյբոլի մասին
Օլիմպիական խաղերը հին Հունաստանում
Վանո Սիրադեղյան-անհատական նախագիծ
Վանո Սիրադեղյան-անհատական նախագիծ
Հետաքրքիր փաստեր  Վան Գոգի մասին
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր կենդանիների մասին
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր ինքնաթիռների մասին
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր փողի մասին
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր Բերմուդյան եռանկյունու մասին
Մարտի 8-ի մասին փաստեր
Անհատական նախագիծ-Մալայզիական ավիաուղիների 370 չվերթի մասին
Հետաքրքիր փաստեր գրքերի մասին
Անհատական նախագիծ-փաստեր ցունամիի մասին
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր փոթորիքների մասին
Հետաքրքիր փաստեր Տիտանիկ նավի մասին
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր հայ գրողների մասին
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր Պաբլո Պիկասոյի մասին
Անհատական նախագիծ-մաստակի ստեղծման մասին

7 դաս՝
Փաստեր կենդանիների մասին
Անհատական նախագիծ․ Թարգմանություն
Անհատական-Նախագիծ Մայք Ջորդանի մասին
Անհատական նախագիծ-Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին
Անհատական նախագիծ-Մխիթար Սեբաստացիի մասին
Հետաքրքիր փաստեր Ֆիլիպնների մասին
Թարգմանչական աշխատանք
Անհատական նախագիծ (հետաքրքիր փաստ Ֆրանսիայի մասին)

6 դաս՝
Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին
Մայրենի-Լուվր՝ Ֆրանսիա, Փարիզ թանգարան
Մայրենի թարգմանություն-The Fox and The Grapes 
Թեյի մասին

Рубрика: Կենսաբանություն 8

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:

Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:

hello_html_5d3f041c[1].jpg

Ուշադրություն

Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:

Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:

Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:

Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:

Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:

Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:

Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:

Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:

Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.

1Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:

2Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:

Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.

1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:

2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

Kidney_PioM.png

Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:

Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:

Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:

Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:

Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

Gomeostaz.jpg

Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ:

Рубрика: Կենսաբանություն 8

Լրացուցիչ աշխատանք

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:
Սուր (կծու, թթու, աղի)
բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդումերիկամների, հատկպես նեֆրոնների կառուցվածքի և գործառույթի վրա:


2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:
Սովորաբար երիկամային հիվանդությունները զարգանում են այլ հիվանդություններից հետո, մասնավորապես` անգինայի,
շնչառական օրգանների հիվանդությունների, հիվանդ ատաﬓերի կամ
նշագեղձերի բորբոքուﬓերի առկայության դեպքում և այլն:


3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:
Երիկաﬓերով անցնում է օրգանիզ ﬕ ամբողջ արյունը,
և այդ պատճառով արյան ﬔջ առկա ցանկացած վնասակար նյութ ազդում է նեֆրոնների վրա, խանգարում նրանց աշխատանքը: Արյան ﬔջ
առկա հարուցիչները, հատկապես նշա գեղձերի քրոնիկական բորբոքման
ժամանակ, կարող են անցնել ﬕզային ուղիներ, ապա ﬕզապա րկ` առաջացնելով ախտաբանական տարբեր երևույթներ:


4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:
Վատ մշակված սննդամթերքում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկաﬓերում բորբոքային երևույթների պատճառ դառնում:

Рубрика: Русский язык

Задания

Переписать, вставляя пропущенные буквы.

Я подошел к улыбающимуся человеку и протянул ему (не)большой конвертик. 2. За оставшимися па(с-сс)ажирами наконец(то) прбплыла шлю(б-п)ка. 3. Девчонка медленно подошла к светящемуся шару из (нежно)голубого стекла. 4. В колеблющимся свете свечи она увидела какую(то) (не)обычную тень. 5. Он неприменно будет следить приближающимся поездом 6. На прогнувшимся мосту стояли люди в кожа(н-нн)ых куртках. 7. Кони остановились перед прогнувшимся мостом и н..(за)что не хотели заходить на него. 8. Некто (не)мог успокоить развеселившигося малыша.

2.Найдите в тексте наречия и подчеркните.

1. Лужи сплошь засыпаны листьями. 2. Солдат упал, поднялся и побежал прочь. 3. Для дорогого гостя и ворота настежь. 4. Кони неслись вскачь, не разбирая дороги.

3.Замените данные фразеологизмы наречиями.

Положа руку на сердце, у чёрта на куличках, рукой подать, как в аптеке, как баран на новые ворота, на широкую ногу, чёрным по белому, битый час, бок о бок, вверх дном, веки вечные, на вес золота, душа в душу, не покладая рук

4.Восстановите текст. (Вместо пропусков употребите подходящие по значению наречия).

Был полдень, внезапно палило солнце. На горизонте появилась чёрная туча, которая неторопливо двигалась с запада на восток. Медленно подул ветер. Молодая берёзка беспощадно затрепетала. Порывистый ветер усиливался. Вдали сверкнула молния, глухо раздался первый удар грома. Спеша укрыться, тревожжно заметались птицы.

Слова для вставки: невыносимо, беспощадно, медленно, неторопливо, внезапно, прерывисто, беспомощно, испуганно, глухо, беспорядочно, тревожно.