Рубрика: Մայրենի 6-8

 Աշխատակարգ․ չորրորդ ուսումնական շրջան

Երեքշաբթի

  • 9։00-9։30-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • 9։30- 9։30-10։05-հեծանվավարություն
  • 10։10-10։55-հեծանվավարություն
  • 11:05-11:50-ընտրություն
  • 11։55-12։35- ընտրություն
  • 12։35-12։55-ընդմիջում
  • 12։55-13։35-առողջապահական նախագիծ Քրիստինե Սահակյանցի հետ
  • 13։35-14։00-սովորողի նախասիրությամբ գործունեություն


Ուրբաթ․ հունիսի 3

  • 9։00-9։30-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • 9։30- 9։30-10։05-անհատական աշխատաժամանակների կազմում
  • 10։10-10։55-պար
  • 11:05-11:50- նախագիծ՝ Հասմիկ Իսրայելյանի հետ՝ «Պտտական մարմիններին ներկայացում»
  • 11։55-12։35- սեղանի զարգացնող խաղեր
  • 12։35-12։55-ընդմիջում
  • 12։55-13։35- մարմնամարզություն
  • 13։35-14։00-սովորողի նախասիրությամբ գործունեություն
Рубрика: Մայրենի 6-8

Գործնական քերականություն

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ այժմ, այդ արահետն էլ չկա։

Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր չգիտեիր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար։

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի,  որ զոռ ես անում ասաց Մանասը Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել։

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով իրար անցան աղմուկ աղաղակ եղավ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն։

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմն-ա-դիր, զմրուխտ-ա-փայլ, կանխ-ա-վճար, սնա-փառ, բաղ-ա-ձայն, պարտ-ա-տեր, կենս-ա-խինդ, ջրա-մուկ,արև-ա-մանուկ, ձեռ-ա-գործ, նոր-ա-մուտ:

բ) Կեն-արար, կենս-ուրախ, զուգընթաց, ջր-կիր, ջր-հեղեղ, բան-բեր, քար-տաշ, տն-պահ, լուս-նկա, մթ-ընկա, ձն-ծաղիկ, ռնգ-եղջյուր, քար-ափ, մոլ-եռանդ, հր-ձիգ, քար-տաշ, ակն-հայտ:

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորք-ապաշնորհ, անարդյունք-ապարդյունք, անօրեն-ապորեն, անձև-տձև:

Рубрика: Մայրենի 6-8

Գործնական քերականություն

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում:-անորոշ Բ. Դերձակը հագուստն էր կարում:որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում:-անորոշ Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:-որոշյալ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:-անորոշ

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:-որոշյալ

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց:-անորոշ Բ. Անտառում որսորդին հանդիպեց:-որոշյալ

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել:-անորոշ Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:-որոշյալ

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա’րց տուր դրանց։

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:
Ա․Ինչ է դրված անտառի թավտում
Բ․Ինչն է դրված անտառի թավտում

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:
Ա․Ինչ է ընկել
Բ․ինչն է ընկել

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա․Ինչեր որսալու համար են որսագողերը ցանցեր կապել։
Բ․Ինչերին որսալու համար

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Ա․ինչ հանեց
Բ․ինչը հանեց

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով, ձեռքով անել-ինչ որ մեկին բարևել, աչքը մտնել-աչքս մազ մտավ, ձեռք մեկնել-օգնել, (ինչ-որ բանի) տակ մտնել-ես իզոր այս գործի տակ մտա

բ) որպես դարձվածք: Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Рубрика: Մայրենի 6-8

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ընթերցումներ

Գործնական քերականություն

Տեսագրություններիդ և ձայնագրություններիդ հղումները

Թարգմանություններ

Տեղադրի՛ր թարգմանություններիդ վերնագրերը՝ հղումներով։
https://merikhachatryanmskh.wordpress.com/2022/04/20/%d0%b4%d0%b2%d0%b0-%d0%bf%d1%81%d0%b8%d1%85%d0%b8%d0%b0%d1%82%d1%80%d0%b0-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%b0%d5%b8%d5%a3%d5%a5%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%aa/

Ստեղծագործական աշխատանք

Տեղադրի՛ր ստեղծագործական աշխատանքներիդ վերնագրերը՝ հղումներով։
https://merikhachatryanmskh.wordpress.com/2022/04/12/%d5%a3%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%ab%d5%b4-%d5%bd%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4/

Մասնակցությունը մայրենիի ֆլեշմոբին` այո, ոչ

Ապրիլ ամսվա աշխատանքս գնահատում եմ` 8 (1֊10 միավոր)

Рубрика: Մայրենի 6-8

Գործնական քերականություն

Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն էր, որտեղ մանկական ռեստորան կար։ Այնդտեղ միայն 10 տարեկան երեխաներ էին աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ էին։ Այդ ռեստորանում աշխատում են միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև մյուս օրերին երեխանները հաճախում են դպրոց։

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,
Շաբաթ և կիրակի օրերին ես գնում եմ Ամստերդամի այն ռեստորանը, որը միայն երեխաների համար է։

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):  
Ես ցանկանում եմ, որ մեր քաղաքում էլ լինի այդպիսի ռեստորոան, որտեղ միայն երեխաներ են։ Կարծում եմ հետաքրքիր կլինի, որ երեխաներն՝ իրենք ամեն ինչ կազմակերպեն։

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:


Ամեն օր կարելի է տեսնել ինձ Պարագվայի հազացող և փռշատցող բույսի կողքին։ Ես շատ էի անհանգստանում այդ բույսի համար և փորձում էի մի քիչ թեթևացնել նրա վիճակը՝ զրուցելով նրա հետ։
-Գիտես, այդքան մի մտածիր փոշոտվելու մասին։ Ես ամեն անգամ ջուր կբերեմ իմ կտուցով և կլվանամ քո տերևները։ Մենք լավ ընկերներ կդառնանք և կօգնենք միմյանց։ Դու շատ գեղեցիկ ես։
-Շնորհակալ եմ, սիրելի ընկեր։ Դու շատ ես մտահոգվում իմ համար։ Իսկ ես կարող եմ օդը մաքրել սիրուն ծաղիկներով և տերևներով քեզ հով անել ու մեղմիկ երգել քեզ համար։

Рубрика: Մայրենի 6-8

Մեդիաուրբաթի երգերի անծանոթ բառերի բացատրություններ

Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա։ 

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Հայաստան իմ չքնաղ 

ԵրաժշտությունԱրթուր Գրիգորյան 

ԽոսքերՄարիա Մինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

Նանարի Նայ 

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ 

(Արագ մաս) 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Դուն էկար բարով էկար, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Քու գալ ինձի դուր էկավ, 

Նանարի նայ, նանարի նայ: 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Հազար էրնեկ քու տիրուն, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

(Դանդաղ մաս) 

Կըց գիշերն ու ցերեկուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Չեներ էսի երերուն, 

Նանարի նայ, ջանարի նայ, 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Հազար էրնեկ քու տիրուն: 

Նանարի, նանարի, նանարի նայ: 

(Արագ մաս) 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Հեյ գյուլ եմ 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Մանի ասեմ ու շարեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ծաղիկ ունեմ նարնջի, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Տղա վեր արի, փընջի: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ոսկին ծալեծալ կուզեմ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Բուրաստան-Բուրավետ ծառերի ու ծաղիկների տնկարան, ծաղկոց
Խոտավետ՝ ծաղկավետ դաշտ՝ մարգ՝ պարտեզ:

Հոմանիշ-Պարտեղ, ծաղկաստան, տծաղկոց, ծաղկանոց, վարդաստան. (հնց.) հոտարան, տաշտ խնկոց: Այգեստան:

 Պարզկա-Պարզ՝ անամպ և ցուրտ․

Հոմանիշ-ջինջ երկինք։

Անմար-Չհանգցրած, չմարած․

Հոմանիշ-Անմարելի, անհանգչելի, անշեջ, անշիջանելի, մշտավառ, մշտաբորբոք, մշտաբորբ, մշտարծարծ, անշիջական, անշիջանելի, հրահրուն, (հնց.) անշիջավոր, մշտնջենաբորբոք, մշտնջենավառ, հավետավառ, հարակեզ: Աննվաղ, աննվաղելի: Անմահ: Անմոռանալի:

Զմրուխտ-Վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար։

Հոմանիշ-Զմրուխտաքար, սկյութիկոն, սկյութական ակն:

Զեփյուռ-ախորժելի քամի:

Հոմանիշ- Քամի, հով, զով, հովիկ։

Նանարի նայ-սրինգ, կախարդ,

Մանի-Երգ, բանաստեղծություն տխուր՝ սգո երգ:

Հոմանիշ-Արքայական կաղին, արքայակաղնի։

Գյուլ-գալ, գալու։

Рубрика: Մայրենի 6-8

Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

գույժ — բացատրություն

Վատ՝ չար լուր, աղետի տեղեկություն, բոթ:

Պրերիա-դաշտավայր

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։

3․ Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Աղբյուրը 

Առաջադրանքները՝ Տաթև Աբրահամյանի

Рубрика: Մայրենի 6-8

  Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունևոր, թեթևություն, մարսել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

3.Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Քուն-նինջ-նիրհ
Պոզ-եղջյուր-կոտոշ
Մարգարե-նախագուշակ-կանխասաց
Խորխորատ-վիհ-կիրճ
Բաղձանք-իղձ-ցանկություն

4.Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի հիմար քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

5.Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար` թե՛ իշխանի, թե՛ ռամիկի, թե՛ ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկ-գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը։ 

Рубрика: Մայրենի 6-8

Два психиатра-Երկու հոգեբույժ

Притча в изложении Ошо

Два психиатра жили в одном доме. Каждый вечер они возвращались из своих учреждений и часто поднимались вместе на одном лифте. Лифтёр был очень сильно заинтригован одной вещью, которая происходила каждый раз снова и снова. Первый психиатр, выходя из лифта, неизменно поворачивался и плевал на второго. Тот улыбался, спокойно доставал свой платок из кармана, вытирал лицо, галстук или пальто. Иногда лифтёр даже слышал, как он довольно хихикал.

Ему становилось всё более и более любопытно. Однажды он не смог удержаться. Закрывая за первым психиатром, он спросил:

— Ради Бога, доктор, расскажите мне, почему ваш коллега постоянно поступает так с вами?

Второй психиатр рассмеялся и сказал:

— О, я не знаю. Почему это должно меня беспокоить? Это его проблема.
Источник: 

Երկու հոգեբույժներ ապրում էին միևնույն շենքում։ Ամեն երեկո նրանք վերադառնում էին իրենց հիմնարկներից և հաճախ միասին բարձրանում նույն վերելակով։ Վերելակի աշխատողին շատ էր հետաքրքրում մի բան, որը կրկնվում էր ամեն անգամ: Առաջին հոգեբույժը, դուրս գալով վերելակից, ամեն անգամ շրջվում և թքում էր երկրորդի վրա։ Մյուսը ժպտում, հանգիստ գրպանից հանում էր թաշկինակը, սրբում դեմքը, փողկապը կամ վերարկուն։ Երբեմն վերելակի աշխատողը, նույնիսկ լսում էր նրա գոհ քրքիջը։


Նա ավելի ու ավելի էր հետաքրքրվում։ Մի օր նա չդիմացավ։ Թաքնվելով առաջին հոգեբույժի թիկունքում՝ նա հարցրեց,-<<Ի սեր Աստծո, բժիշկ, ասա ինձ, թե ինչու է քո գործընկերն ամեն անգամ այդպես վարվում քեզ հետ>>։

Երկրորդ հոգեբույժը ծիծաղեց և ասաց,-<<-Օ, ես չգիտեմ: Ինչու՞ դա պետք է ինձ անհանգստացնի: Դա նրա խնդիրն է>>։

Рубрика: Մայրենի 6-8

Գործնական քերականություն

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-պայուսակ, մայր, գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-պայուսակի, մոր, գարունի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-պայուսակին, մորը, գարնան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-պայուսակից, մորից, գարնանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-պայուսակով, մորով, գարնանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-պայուսակի մեջ, մոր մեջ, գարնան մեջ։

2. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ։ Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում,  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել, անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել։ Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի։ Երրորդն ավելացրեց՝ միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝   ռամ-ռամ-ռամ։    Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը։   Հոգնելով տարբեր ուսմունքներից։   Ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու և այնտեղ նա հանդիպեց մի ծեր  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան  նա ասաց ձուկ-պրպտողին հիմարիկ  օվկիանոսը,  որը դու փնտրում ես  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս  չնայած, որ չես նկատում դա այն քո մեջ է  քո շուրջ  և դու   նրա սիրելի մասնիկն ես։

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны