Рубрика: Ֆիզիկա 8

Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։Ջերմաքանակ

1.Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։Բերեք օրինակներ
Կինետիկ, պոտենցիալ էներգիա։

2․Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը
Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից՝ համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ։ Այլ կերպ ասած՝ էներգիան չի անհետանում և ոչնչից։

3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։
Կինետիկ էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի։

4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։
Ջերմային էներգիայի։

5․Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։Ինչի՞ց է կախված այն։
Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա։

6․Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞ եղանակ կա։Թվարկիր որո՞նք են դրանք։
Մարմնիը տաքացնելիս փոխվում է ներքին էներգիան, մարմնի ջերմաստիճանը բարձրացնելիս փոփոխվում է նրա ֆիզիկական վիճակը, գազի ներքին էներգիան կարելի է փոփոխել՝ արագ փոփոխելով նրա ծավալը։

7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։
Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում։

8․Ի՞նչ է ջերմաքանակը։
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։

9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։
Ջոուլով։

10․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝նույն զանգվածի գո՞լ,թե՞ եռման ջուր ստանալու համար։
Եռման ջուր ստանալու համար։

Рубрика: Ֆիզիկա 8

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

Նպատակ-Վարկածների իրավացիությունը ստուգել։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան։

Աշխատանքի ընթացքը. սրվակները դիր պատվանդանին և նրանց մեջ լցրու կեսից մի քիչ շատ ավազ մեկի մեջ,իսկ մյուսի մեջ,նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ:Ուշադրություն դարձրու 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրիր, թե ինչ ես կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնես մեկը մյուսի վրա,ի՞նչ տեղի կունենա ,կտեղավորվի՞ երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե՞ կթափվի:

1.Ենթադրությունդ գրառիր ,մինչև  փորձի կատարումը:
Ենթադրում եմ, որ սրվակի մեջ ավազը շատ լցնենք կթափվի։

2.Այժմ կատարիր փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա,և նկարագրիր փորձի արդյունքը:

Այո եզրակացությունը ապացուցված է մենք սխալ էինք ենթադրել և պարզվեց, որ ավազը լցնենք սրվակի մեջ չի թափվի։ Քանի, որ կալիումի պերմանգանատի լուծույթը տարածվեց ավազի մեջ և չթափվեց։

3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:
Այո քանի, որ կալիումի պերմանգանատի լուծույթը տարածվեց ավազի մեջ և չթափվեց։

Եզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:

Ենթադրում եմ, որ սրվակի մեջ ավազը շատ լցնենք կթափվի։
Այո եզրակացությունը ապացուցված է մենք սխալ էինք ենթադրել և պարզվեց, որ ավազը լցնենք սրվակի մեջ չի թափվի։ Քանի, որ կալիումի պերմանգանատի լուծույթը տարածվեց ավազի մեջ և չթափվեց։

Рубрика: Ֆիզիկա 8

Լաբ․փորձ-Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգում

Առաջին սրվակի մեջ ջուր լցրեցինք,մեջը լցրեցինք կալիումի պերմանգանատի բյուրեղներ,մատով փակեցինք սրվակի բերանը ,թափահարեցինք,ստացանք համասեռ լուծույթ:Այնուհետև ներկված լուծույթից մի քիչ լցրեցինք երկրորդ սրվակի մեջ, և վրան ավելացրեցինք մաքուր ջուր:Հետո երկրորդ  սրվակից մի քիչ ներկված ջուր լցրեցինք երրորդ սրվակի մեջ և նորից վրան ավելացրեցինք մաքուր ջուր:

Рубрика: Ֆիզիկա 8

Դասի  թեման․Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք: Ատոմներ և մոլեկուլներ։Մոլեկուլների շարժում։Դիֆուզիա։Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստճանը։ Ջերմաչափ։Ջերմաստիճանային սանդղակ։

1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները
Ֆիզիկական մարմիները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութից։

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը
Նյութի կառուցվածքը մասին որոշակի եզրակացության կարելի է հանգել փորձերի օգնությամբ։

3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները
Նյութի մասնիկներից՝ բաղկացած լինելու ենթադրությունը կամ ինչպես ընդունված է ասել՝ վարկածը, Հին հունասատնի գիտնակաները արել են դեռևս 2500 տարի առաջ։

4.Ո՞ր նյութն են անվանում տարր 
Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյությն անվանում են տարր։

5.Ի՞նչ է մոլեկուլը
Մոլեկուլը նյութի ամենփոքրիկ մասնիկն է։

6.ի՞նչ է դիֆուզիան
Նյոթերի ինքաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։

Рубрика: Ֆիզիկա 8

Ձայնի բնութագիր

Ձայն, ֆիզիկական երևույթ, որ ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։

Ձայներն առաջանում են տատանումներից։ Դրանք մեր ականջներին հասնում են ալիքներով։ Ձայները լինում են բարձր ու ցածր, ուժգին ու թույլ։ 16 Հց-ից փոքր և 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայները մեր ականջը չի ընկալում։ Չափազանց ուժգին ձայները կարող են վնասել լսողությունը։ Եթե ձգենք կիթառի լարը, այն կսկսի թրթռալ, իսկ դրա հետ նրան շրջապատող օդը հաջորդաբար կսեղմվի ու կնոսրանա։ Արդյունքում այդպիսի բազմաթիվ սեղմումներն ու նոսրացումները ջրի մակերևույթին տարածվող ալիքների նման կտարածվեն օդում։ Այդպիսի ալիքները կոչվում են ձայնական ալիքներ։ Դրանք անտեսանելի են, սակայն, երբ հասնում են մեր ականջներին, նրանց

Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ։ Ձայնի հաճախությունը ձայնական ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափում են Հերցերով (Հց)։ Վայրկյանում 1000 տատանում կատարող լարն արձակում է 1000 Հց հաճախությամբ ձայն։ Որքան մեծ է ձայնի հաճախությունը, այնքան գործիքի ձայնածավալում բարձր է ձայնի նոտան, այսինքն՝ այնքան սուր ձայն են ընկալում մեր ականջները։ Եթե մատներով բռնելով կարճացնենք տատանվող՝ «երգող» լարը, ապա կլսենք, որ լարի արձակած ձայնի տոնը ավելի է բարձրանում։ Այդպես հասկանալի է դառնում, թե ինչու են մարդկանց ձայները տարբեր. տենորի ձայնալարերը տատանվում են ավելի մեծ հաճախությամբ, քան բասինը։ Սակայն մարդկանց կամ նվագարանների՝ մեր ականջին հասած ձայներն ու հնչյունները միշտ բաղկացած են ոչ թե մեկ, այլ մի քանի ալիքներից՝ օբերտոններից (հնչերանգներից). օրինակ՝ լարը տատանվում է միաժամանակ մի քանի ուղղություններով և առաջացնում է ձայնային ալիքների խառնուրդներ։ Մարդու ականջները կարող են ընկալել մոտավորապես 20-20000 Հց հաճախությամբ ձայները։ Տարիքի հետ ընկալման վերին սահմանն աստիճանաբար իջնում է։ Մարդու ականջին ընկալելի ձայներից բարձր հաճախությամբ ձայները կոչվում են անդրաձայներ։ Դրանց մի մասը լսում են շները, կատուներն ու չղջիկները։
ազդեցությամբ թմբկաթաղանթներն սկսում են տատանվել, և մենք լսում ենք ձայնը։

Рубрика: Ֆիզիկա 8

Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

1.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական
Այն ալիքները, որոնք անընդհատ ժամանակի մեջ կրկնվում են։

2.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը
Սեղղման դեֆորմացիայի ալիք առաջանում և տարածվում է ոչ միայն օդում։ Այսպես, օրինակ, պողպատե ձողի մի ծայրին մուրճով հարվածենք։ Հարվածի ուժը կառաջացնի ձողի ձախ ծայրի մասնիկների շարժում, որի հետևանքով այդ ծայրին հարող շերտը կսեղմվի։ Սեղղման դեֆորմացիայի ժամանակ կառաջանա առաձգականության ուժ, որը կդանդաղեցնի շերտի մասնիկների՝ դեպի աջ ուղղված շարժումը՝ ստիպելով, որ, ի վերջո, այդ մասնիկները կանգ առնեն։

3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:
Որևէ տեղամասով սեղման դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարջումը դադարում է։ Այդպիսի ալիքն անվանում են մենավոր ալիք։

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը
Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ Այդ պատճառով էլ առաձգական միջավայրում տարածվող մեխանիկական ալիքներն անվանում են առաձգական ալիք։

7Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություներով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է
լայնական։

Օրինակ՝ պարանի երկայնքով <<վազող>> ալիք

8.Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:
Առօրյա կյանքում մարդն ընկալում է հիմնականում օդային միջավայրով տարածվող ձայանյին ալիքները։ Բայց օդում տարածվում են միայն երկայնական ալիքներ։ Հետևաբար՝ ձայնանին ալիքը երկայնական է։

9.Ինչպիսի՞ տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

10.Ո՞ր երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:
Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:
Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

13.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

14.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

15.Ի՞նչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:
Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրկ մեծությամբ, որը կոչվում է, որը կոչվում է մագնիտուդ։

16․Ի՞նչ է ձայնը;Ո՞ր հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

17․Ի՞նչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը

18․ի՞նչ է արձագանքը,անդրաձայնը:Ո՞ր առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

Рубрика: Ֆիզիկա 8

Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակ:Ռեզոնանսի երևույթ:

1.Որո՞նք են տատանումների մարման պատճառները

2.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
Ճոճանակը պարբերական տատանումներ է կատարում։

3.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:

4.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Չմարող տատանումները կարող են առաջանալ նաև այլ պայմաների առկայությամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տատանողական համակարգի վրա ազդեն այնպիսի ուժեր, որոնք, ժամանակից կախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ։ Այդպիսի ուժերի ազդեցությամբ տատանումները անվանում են հարկադրական։

5.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրացված է օրինակ՝ (անշարժ ամրակալանին), իսկ մյուս՝ ազատ ծայրից կախված է բեռ։

6. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։

7.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ

8․Ի՞նչ է ռեզոնանսը
Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումներ հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությունը, կոչվում է ռեզոնանս։

9.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրվ մեխանիկական էներգիան:

Рубрика: Ֆիզիկա 8

Գաղափար մեխանիկական տատանումների մասին:Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակ:Ռեզոնանսի երևույթ:

1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ
Օրինակ՝ ճոճանակի շարժվելը, մեխանիկական ժամացույի մեխանիզմը և այլն

2.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին

3.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական

4.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

5.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։

6.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնություն։

7.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։
Հաճախությունն արտահայտվում է հերցով (Հց)։

8.Ո՞ր հաճախություննէկոչվում 1Հց;
Եթե տատանումների հաճախությունն 1Հց-է նշանակում է՝ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

9.Որո՞նք են տատանումների մարման պատճառները

10.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ

11.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:

12.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Չմարող տատանումները կարող են առաջանալ նաև այլ պայմաների առկայությամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տատանողական համակարգի վրա ազդեն այնպիսի ուժեր, որոնք, ժամանակից կախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ։ Այդպիսի ուժերի ազդեցությամբ տատանումները անվանում են հարկադրական։

13.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրացված է օրինակ՝ (անշարժ ամրակալանին), իսկ մյուս՝ ազատ ծայրից կախված է բեռ։

 14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
թե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։

15.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ

16․Ի՞նչ է ռեզոնանսը
Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումներ հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությունը, կոչվում է ռեզոնանս։

17.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրվ մեխանիկական էներգիան: