Рубрика: Без рубрики

Տնակ, որտեղ մարդիկ ուրախ էին

MOMOԿար-չկար մի գունավոր տուն կար որ, մարդիկ ուրախ էին:   Մի օր մի յոթ վեց հոքի եկան այդ տուն  և այդ տունը  իր եղբոր հետ սկեցին խոսալ  տուն համար մեկը ասաց բարև  ձեզ  համար երկուսը ասաց բարև ձեզ  և մարդիկ ասացին այս ով, է  դա ձեր տնակն է լուրջ այո եկեք ծանոթանանք այո դե եկեկ լավ ասում է տունը պատասխն եք ձեր անունը ինչ է  նրանք վեց հոքի էին իմ անունը Ռոմ է իսկ իմ  անունը  Հայկ իսկ իմ անունը  Արեգ է իսկ իմ անունը Գարիկ է  իսկ իմ անունը ասացին տնակները   Ռաֆ է։ և վերջացավ հեքիաթը

 

 

 

 

Рубрика: Без рубрики

Ջաննի Ռոդարի Ինչպես են հորինում թվերը

Եկեք թվեր հորինենք։ Գրեթեմեկ, գրեթեերկու, գրեթեերեք, գրեթեչորս, գրեթեհինգ,  գրեթեվեց։ Դրանք շատ փոքր  թվեր են։ Լսեք իմ թվերը մեկ վերմիլիոն միլարդ, մեկ ութագույն մեծ միլիոն, մեկ հրաշալի և մեկ ամենահրշալի իսկ ես ահա կարող  եմ բազմապատկման աղյուսակ հորինել․ երեք անգամ մեկ՝ ցմփոլ Բալաբեկ, երեք անգամ երկու՝ կու-կա-րե-կու, երեք անգամ երեք՝  ձմերուկը բերեք, երեք անգամ չորս՝ Ձախորթ Փանոս, երեք անգան հինգ՝ շվի ու սրի, երեք անգամ վեց՝ ափսեն կոտրվեց երեք անգամ յոթ՝ եկավ ամռան տոթ, երեք անգամ՝ ութ  ուտես մի վագոն թութ, երեք անգամ ինը՝  եկան Լիլիթն ու Մարտին,  երեք անգամ տասը՝ համով սպասը։ Ի՝նչ արժի  այս խմորը։ Երկու անգամ ականջները քաշել։  ինչքան՝ն է այստեղից Միլան հեռավորությունը։ Հազար նոր կիլոմետր, մեկ  հին կիլոմետր և յոթ շոկոլադ։ Որքա՝ն է կշռում մեկ արցունքը։  Քաշերը տարբեր են։ Կամակոր:

Рубрика: Без рубрики

Երեք թագավոներ

լինում է չի լինում երեք թագավոներ են լինում: Մի օր շատ շոգ էր, որ շոկոլադե տանիքը հալվեց,հաջորդ օրը Վեներա մոլորակից մի այլմոլորակային եկավ , ու մյուս թագավորը այնքան զարմացավ ,որ իր տունը քանդվեց իսկ դրա մյուս օրը եկավ ինչ որ ծաղրածու, ու մյուս թագավորը այնքան ծիծաղեց ,որ իր տունն էլ քանդվեց ու պարզվեց ,որ ոչ ոք ուժեղ չէր:

երեք թագավորներ.png

Рубрика: Без рубрики

Ջանի Ռոդարի․ Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Рубрика: Без рубрики

Ջանի Ռոդարի․ Թե ինչպես քիթը փախավ տիրոջից․

d684d5abd5a9

Մի անգամ պարոն Գոգոլը մի պատմություն պատմեց քթի մասին: Էս քիթը Նևսկի պողոտայում լողում էր սայլակի մեջ, զարմանալի բաներ էր անում: Այդպիսի մի քիթ էլ   չարաճճիություն էր  անում Լեվենոյում, Լագո Մեջորեի լճում:
Նավամատույցի դիմաց մի պարոն էր ապրում: Մի օր էս պարոնը արթնացավ և գնաց լոգարան: Նա պատրաստվում էր սափրվել, բայց նայեց հայելուն և սարսափած բղավեց
_ Օգնությո՜ւն, փրկեք, իմ քիթը…                                                                                                              Նրա դեմքին քիթ չկար:Քթի փոխարեն հարթ, ուղիղ տեղ էր մնացել: Պարոնն այդպես դուրս վազեց պատշգամբ հենց այն ժամանակ, երբ իր քիթը դուրս էր եկել փողոց և արագ վազում էր  դեպի նավամատույց:
_ Կանգնի՛ր, կանգնի՛ր,-բղավեց պարոնը:-Դա իմ   քիթն է, բռնեք դրան:
Մարդիկ նայում էին պատշգամբին և ծիծաղում պարոնի վրա.
_ Քիթը գողացել են, իսկ քաչալը` մոռացել: Վատ է, շա՜տ վատ է:
Պարոնին միայն մի բան էր մնում՝ վազել փողոց և ընկնել փախչող քթի ետևից: Նա դեմքը ծածկել էր  թաշկինակով, կարծես  ինքը ուժեղ հարբուխով հիվանդ է: Դժբախտաբար նա նավամատույց հասավ այն ժամանակ, երբ լաստանավն արդեն մեկնել էր: Պարոնն, առանց ժամանակ կորցնելու, համարձակ նետվեց ջուրը և լողաց լաստանավի ետևից: Ուղևորները բղավում էին.
_ Դե, դե, արագացրո՛ւ:
Լաստանավն արդեն արագություն էր հավաքել, իսկ նավապետը չէր էլ ուզում ինչ-որ ուշացած ուղևորի համար վերադառնալ:
_ Սպասի՛ր հաջորդ լաստանավին,-բղավեց   մի նավաստի,- այն  կես ժամը մեկ մեկնում է:
Պարոնը շատ տխրեց,  ափ վերադարձավ ու հանկարծ  տեսավ, որ իր քիթը լողում է լճում, հագին էլ իր անձրևանոցն է:
_ Ահա թե ի՜նչ, դու միայն  ձևացնում էիր, թե լաստանավ ես նստում,-բղավեց պարոնը:
Քթի պետքն էլ չէր: Նա  շարունակում էր  ծեր ծովագայլի նման առաջ նայել, նույնիսկ աչքը չթարթեց: Անձրևանոցը մեդուզայի նման դանդաղ լողում էր ալիքների վրա:
_Այդ ու՞ր,-հուսահատ կանչեց պարոնը:
Քիթը չբարեհաճեց նրան պատասխանել, և խեղճ պարոնը ստիպված ափ վերադարձավ: Անցավ հետաքրքրասեր մարդկանց միջով, տուն հասավ:  Նա բարձրացավ իր սենյակ, փակվեց, հրամայեց սպասուհուն ոչ ոքի ներս չթողնել, նստեց հայելու մոտ և սկսեց զննել ուղիղ, հարթ մասը, որ քթի տեղն էր մնացել: Մի քանի օր հետո Ռանկոյում ապրող  մի ձկնորս իր կարթը հավաքելիս գտավ լճի մեջտեղում խեղդվող փախստական քթին,ախր անձրևանոցը  շատ էր ծակծկված: Ձկնորսը որոշեց քիթը տանել Լավենոյի շուկա: Սենյորի սպասուհին էլ էր այդ օրը  շուկա  գնացել`ձուկ գնելու: Հենց այնտեղ էլ նա տեսավ տիրոջ քիթը, որը հպարտորեն թիթիզանում էր գծավոր ձկների և գայլաձկների մեջ:
_ Ախր դա հենց իմ տիրոջ քիթն է,-վախեցավ սպասուհին, իսկ հետո արագ գլխի ընկավ:-Տվե՛ք դրան, ես տուն կտանեմ:
_ Իմ գործը չէ, թե դա  ու՞մ քիթն է,-ասաց ձկնորսը:-Ես եմ նրան որսացել, ես էլ նրան վաճառում եմ:
_ Ինչքանո՞վ:
_ Իհարկե, մի ամբողջ ոսկով, ախր դա քիթ է, ոչ թե ինչ-որ ձկնիկ:
Սպասուհին շտապ տուն վազեց և ամեն ինչ պատմեց տիրոջը:
_ Տո՛ւր նրան այնքան, ինչքան ուզում է: Ես ուզում եմ, որ իմ քիթը վերադառնա իր տեղը,-հուսահատ բղավեց պարոնը:
Սպասուհին արագ հաշվեց, որ շատ մեծ գումար է անհրաժեշտ, որովհետև քիթը բավականին մեծ էր, անհրաժեշտ էր երեք սարսափելի հազար և տասներեք ինն ու կես: Այդքան գումար հավաքելու համար նա նույնիսկ իր ականջօղերը վաճառեց: Սպասուհինշատ էր սիրում իր տիրոջը, դրա համար էլ առանց ափսոսալու վաճառեց օղերը: Նա քիթը գնեց, փաթաթեց թաշկինակի մեջ և բերեց տիրոջը: Քիթը հանգիստ թույլ տվեց իրեն տուն բերել և նույնիսկ չվրդովվեց, երբ տերը իր դողացող ձեռքերով զգուշորեն բռնեց իր ծայրից:
_ Ինչի՞ց էիր փախչում, հիմարի՛կ: Ես քեզ ի՞նչ էի արել:
Քիթը թարս նայեց տիրոջը, դժգոհ  խոժոռվեց ու ասաց.
_ Գիտե՞ս, եթե ուզում ես, որ ես տեղում մնամ, քիթդ էլ մատով չփորես… կամ գոնե եղունգդ կտրի՛ր: 

Рубрика: Без рубрики

Ամանորի գիշերվա հրաշքը

Ամանորի գիշերըԼինում է, չի լինում մի աղջիկ է լինում։ Այդ աղջիկը ապրում էր իր մոր հետ, բայց նրանք շատ աղքատ էին։ Նրանք ուտելու ոչինչ չունեին, բայց նրանք շատ բարի էին։ Գալիս է արդեն Ամանորը։ Ամանորի գիշերը մի հրաշք է լինում նրանց տունը ուտելիքներ է հայտնվում և նրանք շատ էին ուրախանում։ Նրանք նշում էին Ամանորը շատ լավ։ Մի անգամ նրանց քաղաք մի կախարդուհի է մտնում և տեսնու է աղջկան նա մտածում էր, որ աղջիկը շատ գեղեցիկ է քան նա և բոլորի ուշադրության  տակ նա է։ Կախարդուհին որոշում է գողանալ աղջկան և պահել իր աշտարակու մինջև  նա մարդկանց ուշադրության տակ կլինի։

 

Рубрика: Без рубрики

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Рубрика: Без рубрики

Կար-չկար մի Ձմեռ պապիկ կար: Այդ Ձմեռ պապիկ մի Ամանոր կարցրել էր իր պարկը: Այդ երկրում մի տուն կար: Այդ տունը  գունավոր էր նրանք, որ վեսան պարկը հանեցին դուրս Ձմեռ պապիկը վազեց պարկի հետրևից, բայց պարկը ոտք էր առավ և սկսեց վազել Ձմեռ պապիկի պես: Ձմեռ պապիկը և պարկը սկսեցին հոգնել բորոլոր մարդիկ նայում էին Ձմեռ պապիկին և պարկին իսկական տոն էր այդ երկրում:

 

Рубрика: Без рубрики

Աշուն
Համո Սահյան
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
2. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:
3. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին:
4. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:
5. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:

Рубрика: Без рубрики

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: 
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, — հարցրեց տրտմած աղջիկը:


— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրի՛ր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացի՛ր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: