Рубрика: Առողջագիտություն

Խայթողների թունավորումներ. Առաջին օգնություն

Կարիճի և այլ միջատների խայթոց.

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։
Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը եւ վնասված մասը պահեք սառը ջրի տակ։ Այնուհետեւ վերքը ծածկեք մաքուր գործվածքով։

Ի՞նչ անել

Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր։ Պարզեք՝ տուժածն ունի արդյոք ալերգիա միջատների խայթոցներից։ Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ։ Դա որեւէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից։ Դա կատարվում է շատ արագ, եւ հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։
Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ։ Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետեւանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ եւ արագացած։
Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եւ եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք։

Կանխարգելում

Օձերի կծածներից, կարիճների եւ միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ։ Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երեւում են մուգ գույնի միջատները։ Հագեք նաեւ երկարաճիտ եւ ամուր կոշիկներ։ Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։ Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։ Օձի պատահելիս մի… տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք եւ եղեք ուշադիր, որովհետեւ շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար։

Օձի խայթոց

Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։ Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը:

Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Դրանք փոքր կամ միջին չափերի օձեր են՝ երկարությունը սովորաբար 30-60 սմ։ Թունավոր օձ է, բայց խայթոցից մարդկանց մահացության դեպքեր հայտնի չեն։

Թունավորման վտանգավորությունը կախված է նաև օձի չափսից, տարիքից, տեսակից։ Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները։ Օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղակայումից և խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին և ձեռքի հատվածում խայթոցները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։

Խայթելուց թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Այդ հատվածում մարդն ուժեղ ցավ և այրոց է զգում։ Քիչ անց խայթաց հատվածը կարմրում է և սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից։

Ի՞նչ անել

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։

Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի խայթելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։

•  Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։

• Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։

• Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։

• Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։

• Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։

Рубрика: Առողջագիտություն

Առողջ սնունդ

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունըՍնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:

Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.

v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր:Ածխաջրերով հարուստ սննդամթերք.

ащш.jpg

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:Ճարպերով հարուստ սննդամթերք.

54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg

Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը:ՈւշադրությունՋուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ:Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը:Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն:Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ):

Рубрика: Առողջագիտություն

Սնվելակարգի կանոնները

Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:

Рубрика: Առողջագիտություն

Չափում

Առողջագիտության ժամին գնացինք բուժկետ չափումներ անելու՝ բոյը և քաշը

Անացծ տարվա դրությամբ
Քաշս 39 բոյս 1․54

Այս տարվա դրությամբ
Քաշս 43 բոյս 1․58

Մեկ տարվա ընթացքում քաշս ավելացավ 4 կգ
բոյս 4 սմ

Рубрика: Առողջագիտություն

Եղունգների խնամք

Առողջ եղունգները հարթ են, փայլուն և ունեն նուրբ վարդագույն երանգ։ Եղունգների տեսքը, գույնը խոսում են առողջության մասին։ Ուրեմն եղունգների խնամքը շատ կարևոր է և պարտադիր։

Եղունգների տակ կուտակված կեղտն ու մանրենները ոչ պատշաճ հիգենիայի դեպքում կարող են դառնալ տարբեր հիվանդությունների պատճառ՝ աղիքային հիվանդություններ, աղիքային վարակներ, ճիճվակրություն և այլն։ Եղունգները կրծելը անառողջ և վատ սովորություն է։ Եղունգները մաքրում ենք ամեն անգամ օճառով լվացվելու ժամանակ։ Եղունգների կտռելը հարմար է կտրել լոգանքից հետո, որ նրանք փափկում են։ Ձեռքերի եղունգները պետք է կտրել կլորավուն, իսկ ոտքերինը ուղիղ։ Ոտքերի եղունգները կլորավուն կտրելու դեպքում դրանց աճի ուղղությունը կարող է փոխվել և եղունգը կարող է ներաճել մաշկի մեջ և կառաջանա բորբոքում և մատնաշունչ և կարիք կլինի վիրահատական միջամտություն։

Рубрика: Առողջագիտություն

Ատամների խնամք

Մինչև երկու տարեկան դառնալը երեխան ունենում է 20 հատ ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից սկսած այս ատամները սկսում են թուլանալ շարժվել ընկնել և փոխարինվել 32 հատ մշտական ատամներով։
Ըստ նշանակության ատամները լինում են 2 տեսակ կտրիչներ և ծամիչներ պատառը կծում ենք կտրիչ ատամներով տրորում մանրացնում ծամիչներով։
Ամեն ատամ պատված է շատ ամուր նյութով էմալով։ Ատամների խնամքը շատ կարևոր է առողջության համար սննդի մնացորդները ատամների արանքում վնասում են ծակում են էմալը առաջանում է կարիես։

https://www.youtube.com/watch?v=NH0cQX5gLmE

Рубрика: Առողջագիտություն

Ձեռքեր խնամք

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Рубрика: Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունը մարդու նոռմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից․

1․ Առողջ սննունդ

2․ Հիգիենա

3․ Շրջակա միջավայր

4․ Մառզանք

5․ Վնասակար սովորություններ

6․ Հոգևիճակ

7․ Ժառանգականություն

8․ Աղքատություն

9․ Կրթություն

10․ Պատասխանատու վարքագիծ

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքով կարեվորության․

1․Մառզանք
2․Կրթություն
3․Վնասակար սովորություններ
4․Պատասխանատու վարքագիծ
5․Շրջակա միջավայր
6․Ժառանգականություն
7․Առողջ սննունդ
8․