Рубрика: Հայոց լեզու

Անհատական նախագիծ-փաստեր ցունամիի մասին

All images

Ցունամի հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Рубрика: Աշխարհագրություն 8

Կենտրոնական Ասիա

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրե’լ Կենտրոնական Ասիայի պետությունները մայրաքաղաքներով։
    Ղազախստան-Աստանա,
    Ուզբեկստան-Տաշկենտ,
    Թուրքմենստան-Աշխաբադ,
    Ղրղզտան-Բիշկեկ,
    Տաջիկստան-Դուշանբե։

  2. Թվարկե’լ խոշոր գետերը, լճերը,անապատները։
    Գետեր
    Ամուդարյա և Սիդարյա գետեր, Իրտիշ գետ։

    Լճեր
    Արալյան ծովը և Բալխաշը։

    Անապատներ
    Կըզլկում և Կարակում։
Рубрика: Կենսաբանություն 8

Ինչո՞ւ ենք հորանջում

Ուժեղ զգայական լարման վիճակում, ձանձրույթի ժամանակ կամ պատասխանատու գործից առաջ (սթրեսային վիճակում) մարդիկ հորանջում են` խորը, դանդաղ ներշնչում և արագ արտաշնչում: Սա օրգանիզﬕ պաշտպանական ռեֆլեքս է: Մարդը հորանջելիս վատ է լսում, վատ տեսնում, համարյա ﬕշտ աչքերն այդ ժամանակ փակում է, օրգանիզմը թուլանում է: Դեմքի և պարանոցի լարված մկանները, որոնք մասնակցում են հորանջման գործընթացին, նպաստում են գլխի անոթներում արյան հոսքի արագության ﬔծացմանը:
Խորը ներշնչման շնորհիվ արյունը հարստանում է O2-ով և ակտիվացնում գլխուղեղի գործունեությունը, ինչի կարիքն ուներ օրգանիզմը:

Рубрика: Կենսաբանություն 8

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում․

Մարդու ներշնչած և արտաշնչած օդի բաղադրություններն իրարից խիստ տարբերվում են:

shutterstock_228843106.jpg

Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունը:

ԳազերՆերշնչվող օդԱրտաշնչվող օդ
Թթվածին20,94%16,3%
Ածխաթթու գազ0,03%4%
Ազոտ79,03 %79,03%

Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն:

shortness-of-breath-lungs-breathing.gif

Գազափոխանակությունը թոքերում: Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

Մյուս կողմից` թոքաբշտեր մտնող թթվածնի քանակն ավելի բարձր է, քան դրանց պատերի մազանոթներում պարունակվող արյան մեջ: Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից դիֆուզիայի եղանակով անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված հեմոգլոբինի հետ առաջացնում ոչ կայուն միացություն` օքսիհեմոգլոբին:

Այսպես երակային արյունը, դանդաղ շարժվելով մազանոթներով, թոքաբշտերում աստիճանաբար հարստանում է թթվածնով և վերածվում զարկերակային արյան, որը թոքային երակներով լցվում է ձախ նախասիրտ:

շնչ1.jpg

Գազափոխանակությունը հյուսվածքներում կատարվում է նույն սկզբունքով: Մազանոթների ներսում թթվածնի խտությունն ավելի բարձր է, քան հյուսվածքային հեղուկում: Այդ պատճառով թթվածինը անջատվում է հեմոգլոբինից և մազանոթներով անցնում է հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, որոնցում մասնակցում է օրգանական նյութերի քայքայմանը, իսկ այդ գործընթացում անջատված էներգիան օգտագործվում է բջիջների կենսագործունեության համար:

Բջիջներում անընդհատ տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացում առաջանում է ածխածնի երկօքսիդ: Վերջինիս խտությունը լինում է ավելի բարձր, քան միջբջջային տարածքում գտնվող հեղուկում: Դրա հետևանքով ածխածնի երկօքսիդը բջջից անցնում է նախ՝ միջբջջային հեղուկ, այնտեղից` մազանոթ, որտեղ ազատված հեմոգլոբինը միանում է ածխածնի երկօքսիդին` առաջացնելով ոչ կայուն միացություն` կարբոհեմոգլոբին:

Թոքերում ածխածնի երկօքսիդը բարձր խտության միջավայրից (երակային արյուն) անցնում է թոքաբշտեր, որտեղից հեռացվում է արտաշնչման միջոցով:

shutterstock_157672205 (2).jpg

Միջավայրի վնասակար գազերի ազդեցությունը: Միջավայրի վնասակար գազերը, ընկնելով թոքեր, հաճախ առաջացնում են կայուն միացություններ և պահվում հյուսվածքներում: Այդպիսի դեպքերում թունավորման վտանգը կախված է ոչ միայն վնասակար նյութերի քանակից, այլև այդ միջավայրում մարդու մնալու տևողությունից: Մթնոլորտի օդում վնասակար նյութեր կարող են լինել արդյունաբերական գազային թափոնները, ավտոմեքենաների արտանետումները, կենցաղում օգտագործվող լաքերը, ներկերը և այլ տեսակի ցնդող գազերը:

Վնասակար գազերից է ածխածնի մոնօքսիդը` CO-ն կամ շմոլ գազը, որը հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և օրգանիզմում զարգացնում է թթվածնային քաղց: Երկարատև թթվածնային քաղցը կարող է մահվան պատճառ դառնալ:

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Հայոց լեզվի և գրականության հաշվետվություն

Այս ամիս մենք անցանք շատ հետաքրքիր թեմաներ։
Պատումներ Չարենցի մասին-որոշիչներ այստեղ պատումներից պետք էր գտնել որոշիչները, այն շատ հետաքրքիր էր։

ԿԱՊՈՒՅՏԸ (վերլուծություն) այստեղ ես վերլուծեցի Կապույտ բանաստեղծությունը, որը բարդ էր, բայց հետաքրքիր էր։

Կատարել եմ շատ հետաքրքիր անհատական աշխատանքներ՝
Հետաքրքիր փաստեր գրքերի մասին,
Անհատական նախագիծ-Մալայզիական ավիաուղիների 370 չվերթի մասին,
Մարտի 8-ի մասին փաստեր,
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր Բերմուդյան եռանկյունու մասին։

Չարենցյան ընթերցում այստեղ ընթերցեցինք շատ բանաստեղծություններ։


Ձևն ու հոգին-անծանոթ բառեր այստեղ գտանք անծանոթ բառերը և դուրս գրեցինք։
Ձևն ու հոգին-վերլուծություն այստեղ մենք կատարեցինք վերլուծություն, որը հետաքրքիր էր։
Գոյական անդամի լրացումներ․Որոշիչ-Ձևն ու հոգին այստեղ պետք էր գտնել որոշիչները, որը հետաքրքիր թեմա էր։

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»-վերլուծություն կատարեցինք վերլուծություն շատ հետաքրքիր էր և հեշտ։
Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»-անծանոթ բառեր այստեղ դուրս գրեցի անծանոթ բառերը։

Այս ամիս կատարել ենք մեկ Գործնական քերականություն, որը հետաքրքիր էր և հեշտ։

Рубрика: Русский язык

«Реальность и фантазии»

Я хочу написать сочинение на тему «Реальность и фантазии». Реальность и фантазии Они противоположние сторони․ Но в то же время, я считаю, что они дополняют друг друга․ Реальность ето мир вокруг нас, ето то что мы видим и ощущаем но.Фантазия, напротив, есть воображение нашего ментального настроя и сновидений. Конечно, трудно жить в реальности без фантазии и мечты. Фантазия дает человеку силы двигаться вперед, жить интересной жизнью.

Рубрика: Հասարակագիտություն

Իշխանություն

  • Որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․

    Դրական
    Մարդկանց, հասարակական խմբերի միջև հարաբերությունների կարգավորումը։

    Բացասական
    Որ երկրի հարցերը ճիշտ չեն վարում այսինքն ի օգուդ երկրի չեն գործում։

    Առավելություն
    Որ կարողանում է կարգավորել ֆինանսական խնդիրները այսինք գնաճ չի գրանցվում, դրամի փոխարժեքը կայուն է պահում և երկրում խաղաղություն է տիրում։

    Արտոնություն
    Իշխանությունը արտոնություն ունի որոշակի կանոներ, օրենքներ, օրենսդրական, իրավական կարգեր ընդունելու։
  • Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։
    Հաճախ անհրաժեշտ է ոչ միայն հենվել ուժի կիրառության վրա, այլև հեղինակության վրա։ Օրինակ՝ շատ գրողներ, երգիչներ, գիտնականներ և այլ նշանավոր մարդիկ ովքեր ունեցել են հեղինակություն, զգալի ազդեցություն են գործել հասարակության վարքագծի վրա։
  • Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգուկանոն հաստատում և պաշտպանում։
    Իշխանությունը պետք է ունենա համապատասխան մամիններ օրինակ՝ ոստիկանություն, բանակ, ազգային անվտանգության ծառայություն կարգուկանոն հաստատելու և պաշտպանելու համար։
Рубрика: Քիմիա8

Մարտի 18-22

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:

Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:

Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ:

Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:

Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝   0Hխմբից:

Рубрика: Քիմիա8

Քիմիա-հարցեր

  1. Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:
    Ջրի հետ փոխազդում են պարբերական համակարգի 1 և 2 խմբերի գլխավոր ենթախմբերի մետաղների օքսիդները՝ առաջացնելով լուծելի կամ քիչ լուծելի հիդրօքսիդներ։
  2. Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:
    Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքերը։