Рубрика: Կենսաբանություն 8

Ինչո՞ւ ենք հորանջում

Ուժեղ զգայական լարման վիճակում, ձանձրույթի ժամանակ կամ պատասխանատու գործից առաջ (սթրեսային վիճակում) մարդիկ հորանջում են` խորը, դանդաղ ներշնչում և արագ արտաշնչում: Սա օրգանիզﬕ պաշտպանական ռեֆլեքս է: Մարդը հորանջելիս վատ է լսում, վատ տեսնում, համարյա ﬕշտ աչքերն այդ ժամանակ փակում է, օրգանիզմը թուլանում է: Դեմքի և պարանոցի լարված մկանները, որոնք մասնակցում են հորանջման գործընթացին, նպաստում են գլխի անոթներում արյան հոսքի արագության ﬔծացմանը:
Խորը ներշնչման շնորհիվ արյունը հարստանում է O2-ով և ակտիվացնում գլխուղեղի գործունեությունը, ինչի կարիքն ուներ օրգանիզմը:

Рубрика: Կենսաբանություն 8

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում․

Մարդու ներշնչած և արտաշնչած օդի բաղադրություններն իրարից խիստ տարբերվում են:

shutterstock_228843106.jpg

Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունը:

ԳազերՆերշնչվող օդԱրտաշնչվող օդ
Թթվածին20,94%16,3%
Ածխաթթու գազ0,03%4%
Ազոտ79,03 %79,03%

Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն:

shortness-of-breath-lungs-breathing.gif

Գազափոխանակությունը թոքերում: Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

Մյուս կողմից` թոքաբշտեր մտնող թթվածնի քանակն ավելի բարձր է, քան դրանց պատերի մազանոթներում պարունակվող արյան մեջ: Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից դիֆուզիայի եղանակով անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված հեմոգլոբինի հետ առաջացնում ոչ կայուն միացություն` օքսիհեմոգլոբին:

Այսպես երակային արյունը, դանդաղ շարժվելով մազանոթներով, թոքաբշտերում աստիճանաբար հարստանում է թթվածնով և վերածվում զարկերակային արյան, որը թոքային երակներով լցվում է ձախ նախասիրտ:

շնչ1.jpg

Գազափոխանակությունը հյուսվածքներում կատարվում է նույն սկզբունքով: Մազանոթների ներսում թթվածնի խտությունն ավելի բարձր է, քան հյուսվածքային հեղուկում: Այդ պատճառով թթվածինը անջատվում է հեմոգլոբինից և մազանոթներով անցնում է հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, որոնցում մասնակցում է օրգանական նյութերի քայքայմանը, իսկ այդ գործընթացում անջատված էներգիան օգտագործվում է բջիջների կենսագործունեության համար:

Բջիջներում անընդհատ տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացում առաջանում է ածխածնի երկօքսիդ: Վերջինիս խտությունը լինում է ավելի բարձր, քան միջբջջային տարածքում գտնվող հեղուկում: Դրա հետևանքով ածխածնի երկօքսիդը բջջից անցնում է նախ՝ միջբջջային հեղուկ, այնտեղից` մազանոթ, որտեղ ազատված հեմոգլոբինը միանում է ածխածնի երկօքսիդին` առաջացնելով ոչ կայուն միացություն` կարբոհեմոգլոբին:

Թոքերում ածխածնի երկօքսիդը բարձր խտության միջավայրից (երակային արյուն) անցնում է թոքաբշտեր, որտեղից հեռացվում է արտաշնչման միջոցով:

shutterstock_157672205 (2).jpg

Միջավայրի վնասակար գազերի ազդեցությունը: Միջավայրի վնասակար գազերը, ընկնելով թոքեր, հաճախ առաջացնում են կայուն միացություններ և պահվում հյուսվածքներում: Այդպիսի դեպքերում թունավորման վտանգը կախված է ոչ միայն վնասակար նյութերի քանակից, այլև այդ միջավայրում մարդու մնալու տևողությունից: Մթնոլորտի օդում վնասակար նյութեր կարող են լինել արդյունաբերական գազային թափոնները, ավտոմեքենաների արտանետումները, կենցաղում օգտագործվող լաքերը, ներկերը և այլ տեսակի ցնդող գազերը:

Վնասակար գազերից է ածխածնի մոնօքսիդը` CO-ն կամ շմոլ գազը, որը հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և օրգանիզմում զարգացնում է թթվածնային քաղց: Երկարատև թթվածնային քաղցը կարող է մահվան պատճառ դառնալ:

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Հայոց լեզվի և գրականության հաշվետվություն

Այս ամիս մենք անցանք շատ հետաքրքիր թեմաներ։
Պատումներ Չարենցի մասին-որոշիչներ այստեղ պատումներից պետք էր գտնել որոշիչները, այն շատ հետաքրքիր էր։

ԿԱՊՈՒՅՏԸ (վերլուծություն) այստեղ ես վերլուծեցի Կապույտ բանաստեղծությունը, որը բարդ էր, բայց հետաքրքիր էր։

Կատարել եմ շատ հետաքրքիր անհատական աշխատանքներ՝
Հետաքրքիր փաստեր գրքերի մասին,
Անհատական նախագիծ-Մալայզիական ավիաուղիների 370 չվերթի մասին,
Մարտի 8-ի մասին փաստեր,
Անհատական նախագիծ-հետաքրքիր փաստեր Բերմուդյան եռանկյունու մասին։

Չարենցյան ընթերցում այստեղ ընթերցեցինք շատ բանաստեղծություններ։


Ձևն ու հոգին-անծանոթ բառեր այստեղ գտանք անծանոթ բառերը և դուրս գրեցինք։
Ձևն ու հոգին-վերլուծություն այստեղ մենք կատարեցինք վերլուծություն, որը հետաքրքիր էր։
Գոյական անդամի լրացումներ․Որոշիչ-Ձևն ու հոգին այստեղ պետք էր գտնել որոշիչները, որը հետաքրքիր թեմա էր։

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»-վերլուծություն կատարեցինք վերլուծություն շատ հետաքրքիր էր և հեշտ։
Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»-անծանոթ բառեր այստեղ դուրս գրեցի անծանոթ բառերը։

Այս ամիս կատարել ենք մեկ Գործնական քերականություն, որը հետաքրքիր էր և հեշտ։