Рубрика: Քիմիա 7

Ծուխ `առանց կրակի

Փորձի համար անհրաժեշտ է գլիցերին (C3H8O3) KMn04 և H2O

Դիտել` https://varsenikgrigoryanblog.wordpress.com/2023/04/06/2130/

Գլիցերին, (1,2,3-տրիօքսիպրոպան, պրոպանտրիոլ-1,2,3), եռատոմ սպիրտների պարզ ներկայացուցիչ։ Իրենից ներկայացնում է մածուցիկ, թափանցիկ հեղուկ


Ֆիզիկական հատկություններ

Գլիցերինը անգույն, մածուցիկ, շատ հիգրոսկոպիկ հեղուկ է։ Ունի քաղցր համ, այստեղից էլ ստացել է իր անվանումը(գլիկոս-քաղցր)։

Քիմիական հատկություններ

Գլիցերինը ունի տիպիկ բազմատոմ սպիրտներին բնորոշ քիմիական հատկություններ։


Ստացում

Գլիցերին առաջին անգամ ստացել է Շելեն 1779 թվականին, ճարպերի օճառացմամբ։ Գլիցերինի հիմնական մասը ստանում են ճարպերի օճառացումից։ Գլիցերինի ստացման սինթետիկ եղանակների հիմնական մասը հիմնված է պրոպիլենի օգտագործման վրա։

Գլիցերինի մոլեկուլը

Քիմիական բանաձևը`  C₃H₈O

Կալիումի պերմանգանատ

(այսուhետ՝ մարգանցովկա) հետևյալ կերպ է գործում. թթվայնացնում է օրգանական նյութերը՝ անջատելով թթվածին: Դրանով է պայմանավորված այս նյութի հակամանրէ ու հականեխիչ ազդեցությունը:

Բուժիչ հատկությունները

Արդյունավետ ախտահանող միջոց է: Լուծույթը հակասեպտիկ հատկություն ունի, չեզոքացնում է մորֆինի, մյուս ալկալոիդների, ֆոսֆորի թունավոր ազդեցությունը:

Մարգանցովկան, ախտահանելուց բացի, չորացնող հատկությամբ է օժտված, դրա համար էլ օգտագործում են մաշկաբուժության նպատակով ու վիրաբուժության մեջ:

Քիմիական բանաձևը ` KMnO4
Рубрика: Քիմիա 7

Ինքնաստուգում 

1)Բերե՛ք հեղուկ եւ պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
Հեղուկ-սնդիկ։
Պինդ-արծաթ, ոսկի, երկաթ, ալիումին։

2)Բերե՛ք գազային, հեղուկ եւ պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
Գազային-ազոտ, թթվածին, քլոր։
Հեղուկ-բրոմ։
Պինդ— սիլիցիում, ֆոսֆոր, ծծումբ։

3)Հետեւյալ մեծություններից որո՞նք են բնութագրում
ա) քիմիական տարրը-ատոմի զանգվածը, ատոմի կառուցվածքը, ատոմային համարը։

բ) պարզ նյութը-հոտը, հալման եւ եռման ջերմաստիճանները, կարծրությունը, գույնը, խտությունը։

1)ատոմի զանգվածը, 2)հոտը, 3)հալման եւ եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6)ատոմային համարը 7) գույնը, 8)խտությունը:

4. Քիմիական տարրերի հատկությունների տեսան­կյունից պարզաբանե՛ք՝ ո՞ր հատկություններով են իրար նման եւ որո՞վ տարբեր տրված տարրերի զույգերը.
ա. H, Li,

բ. O, N,

գ. Be, Mg,

դ. Al, Zn

5. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղեւը:
 ալյումին, երկաթ, կալցիում, նատրիում, կալիում, մագնիում, ջրածին տիտան և այլն։

6. Ո՞ր տարրերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:

7)Քանի՞ տարր կա պարբերական աղյուսակում ներկա պահին․

ա)102
բ)115
գ)118

8)Ո՞ր թվականին է առաջին անգամ հրապարակվել պարբերական աղյուսակը:

Ա)1909 բ)1970 գ)1869

9)Այս տարրն անվանում են «կյանքի և մահվան տարր»

Ա)տիտան բ) ազոտ գ) ծծումբ

10)Ինչպե՞ս է կոչվում այն գազը, որն ապահովում է այրումը:

Ա) ջրածին բ)քլոր գ) թթվածին

Рубрика: Քիմիա 7

Հրաբխի ժայթքում 🧡

Փորձը անհրաժեշտ է կատարել քարշիչ պահարանում։ “Հրաբխի” ժայթքումը մոտիկից տեսնելու համար անհրաժեշտ է ունենալ միայն մեկ նյութ՝ ամոնիումի երկքրոմատ՝ (NH4)2Cr2O7; որը շատ գեղեցիկ նարնջագույն բյուրեղական նյութ է։ Մեզ պետք է՝ ամոնիումի երկքրոմատ, լուցկի, հախճապակե անոթ, տարրա։ Հախճապակե սալիկի վրա բլրակի ձևով լցրեցինք մոտ 4 գ ամոնիումի երկքրոմատ /կարելի էր նաև լցնել հախճապակե փոքր հալքանոթի մեջ/։ Մակերևույթին պատրաստեցինք <<խառնարան>>՝ փոքր փոսիկի ձևով։ Այդ բոլորը պատրաստելուց հետո <<խառնարանին>> մոտեցնեցինք վառվող լուցկին։ Արդյունքում “հրաբուխը” արթնացավ, և “խառնարանից” սկսեցին ժայթքել գեղեցիկ կարմիր կայծեր, որոնք սառչելով փոխակերպվեցին կանաչ գույնի “լավայի”, որը, մինչև ռեակցիայի ավարտը հոսելով, ամբողջովին ծածկեց հախճապակե տարրան։ Կանաչ գույնի “լավան” քրոմի III օքսիդն է՝ Cr2O3: Այս գեղեցիկ փորձի ընթացքը պայմանավորված էր հետևյալ քիմիական փոխարկումով։ (NH4)2Cr2O7=Cr2O3+N2+4H2O

Շատ հետաքրքիր էր և գեղեցիկ։

Рубрика: Քիմիա 7

Քիմիա


1․Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից։

Рубрика: Քիմիա 7

Քիմիա

Պատասխանել հարցերին `

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
    Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով։

  2. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:
    Թիվը, որը գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս։
  3. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

    Քիմիական բանաձևը ցույց է տալիս
    ա) Նյութի անվանումը,
    բ) Այդ նյութի մեկ մոլեկուլը,
    գ)Նյութի որակական բաղադրությունը,
    դ) Նյութի քանակական բաղադրությունը։

Рубрика: Քիմիա 7

Գիտելիքի ստուգում

Дата: 30 октября, 2022Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Պարբերական համակարգում ո՞ր տարրն է նշանակվում Zr-ով.

Կապար ։Ցիրկոնիում։ Ֆրանսիում ։ Ցինկ

Այս տարրը իր անվանումը ստացել է «Ճառագայթավոր» բառից.

Հելիում։ Քսենոն։ Ռադիում։ Նեոն

Ամենաթեթև գազը.

Ջրածին։ Մեթան։ Ազոտ։ Թթվածին

Մետաղ, առանց որի չի կարող առաջանալ քլորոֆիլը.

Կալիում։ Կալցիում։ Նատրիում։ Մագնեզիում

Բյուրեղահիդրատները՝ պիինդ նյութեր են, որոնք…

Ռեակցիայի մեջ են մտնում ջրի հետ ։Չեն լուծվում ջրում ։Լուծվում են ջրում Պարունակում են կապված ջուր

Որքա՞ն է երկաթի (Fe) վալենտականությունը.

II, VIII, IV, VIII, III

Տիեզերքի ամենատարածված քիմիական տարրը.

Ածխածին։ Ջրածին, ։թթվածին

Ո՞ր գազն է սովորական պայմաններում օդից ծանր.

Ջրածին։ Շմոլ։ Ածխաթթու

Ո՞րն է աշխարհի ամենամեծ մոլեկուլը: Այն պարունակում է տասը միլիարդ ատոմ.

NO2։ Մարդու ԴՆԹ։ Սպիրտ

Ո՞րն է կերակրի աղի բանաձևը.

H2O։ NaCl։ CaCO3

Տարրի ատոմների այլ ատոմների հետ միավորվելու ունակության թվային բնութագիրը…

Վալենտականություն։ Ինդեքս։ Ավոգադրոյի թիվ

Ջուրը, որը չի պարունակում լուծված աղեր, կոչվում է…

Թորած։ Ծորակի ջուր։ Հանքային

Մետաղ, որն այրվում է սառը ջրում.

Կալցիում։ Ռենիում։ Կալիում։ Մագնեզիում

Рубрика: Քիմիա 7

Լաբորատոր փորձ 

Դիտարկենք քիմիական ռեակցիա կազմելու օրինակ.

Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:


մագնեզիումի ժապավեն մագնեզիումի այրումը մագնեզիումի օքսիդ

մ ա գ ն ե զ ի ու մ + թ թ վ ա ծ ի ն → մ ա գ ն ե զ ի ու մ ի օ ք ս ի դ

Կազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.

Mg+O2→MgO

Ինչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք 2 գործակիցը.

Mg+O2→2MgO

Բայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք 2 գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.

2Mg+O2=2MgO

Այս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում:

Մագնեզիումի այրումը