Рубрика: Աշխարհագրություն 8

Ադրբեջան

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
    Ադրբեջանը լեռնային երկիր է։ Նրա հյուսիսում մեծ կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր կովկասի։ Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները։ Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրերը։ Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը։ Որը արարատյան դաշտի շարունակությունն է։
  2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
    Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով։
  3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
    Ադրբեջանի բնական ռեկրեցիոն բազմազան ռեսուրսները որոշակի հնարավորություն են ստեղծում հանգստի և զբոսաշրջության զարգացման համար։
Рубрика: Աշխարհագրություն 8

Կենտրոնական Ասիա

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրե’լ Կենտրոնական Ասիայի պետությունները մայրաքաղաքներով։
    Ղազախստան-Աստանա,
    Ուզբեկստան-Տաշկենտ,
    Թուրքմենստան-Աշխաբադ,
    Ղրղզտան-Բիշկեկ,
    Տաջիկստան-Դուշանբե։

  2. Թվարկե’լ խոշոր գետերը, լճերը,անապատները։
    Գետեր
    Ամուդարյա և Սիդարյա գետեր, Իրտիշ գետ։

    Լճեր
    Արալյան ծովը և Բալխաշը։

    Անապատներ
    Կըզլկում և Կարակում։
Рубрика: Աշխարհագրություն 8

Վրաստան

1.Թվարկել Վրաստանի հանրապետությունները, խոշոր քաղաքները,հարևան պետությունները։

2.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը։
Վրաստանը ունի շատ հարմար աշխարհագրական դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է։ Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի երրների միջև։

3.Որո՞նք են Վրաստանի տնտեսության գլխավոր ճյուղերը։ Որտեղ են դրանք տեղաբաշխված։
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է: Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։

Рубрика: Աշխարհագրություն 8

Իրան

1.Թվարկել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
 Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։
2.Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:
Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարացքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օսմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աղվանստան և Պակիստան։
3.Ի՞նչ դեր ունի Իրանը Հարավարևմտյան Ասիայում:
Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։
4.Որո՞նք են Իրանի տնտեսության զարգացման նախադրյալները:

Рубрика: Աշխարհագրություն 8

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները , ափերը ողողող ջրային ավազանները։
  2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
    Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը գտնվում է միաժամանակ երկու աշխարհամասում՝ Եվրոպայում և Ասիայում նրա տարածքի մեծ մասը (97%) գտնվում է Ասիյաում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարվարևմտյան Ասիայի կազմում։
  3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հվ-արմ․ Ասիայում:
    Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վոլֆրամի, պղնձի, հանքաքարի պաշտոների կեսից ավելին։
  4. Որո՞նք են Թուրքիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
    Թուրքիան տնտեսության զարգացման միջին մակարդակ ունեցող երկրներից է։ Վերջին տասնամյակներում առաանցիկ տեմպերով զարգանում է արդյունաբերւոթյունը։ Նրա բաժինն ազգային եկամտում զգալիորեն գերազանուցում է գյուղատնտեսությանը։ Արդյունաբերությունն ապահովում է տնտեսության մյուս ոլորտների առաջընթացը։ Նկատելիորեն աճել է Թուրքիայի կշիռը համաշխարհային տնտեսությունում։

5.Ո՞վ է թուրքերենի այբուբենի հեղինակը։

Հակոբ Մատարյանը
6.Թվարկել Հարավարևմտյան Ասիայի պետությունները մայրաքաղաքներով։

7.Ինչե՞ր են պատկերված նկարներում։

Սևանի կղզին։

Վանա տառեխը ապրում է միային աղի ջրերում Վանա լճում, որովհետև Վանա լճի ջուրը շատ աղի է։

Վանա կատու։

Նեմրութ լեռը գտնվում է Արևմտյան Հայաստանում։

Рубрика: Աշխարհագրություն 8

Հարավ-արևմտյան Ասիա

Դասի հղում ։

Այլ հղում՝ 1, 2

Ասիայի պետությունները և մայրաքաղաքները։

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։
    Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պրասից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական, Արաբական թերակղզիները, Հայակական լեռնաշխարհը, Իրավական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը։
  2. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։
    Հարավարևմտյան Ասիայի մեծ մասի տնտեսական զարգացումները գլխավորապես հենվում է գյուղատնտեսության և սեփական հանքային ռեսուրսների օգտագործման վրա։
    Հարավարևմտյան Ասիայի պետությունները այժմ տնտեսական զարգացման տարբեր փուլերում են։ Բավկանին մեծ է Հարավարևմտյան Ասիայի երկրների զարգացման մակարդակների և տնտեսության կառուցվածքների տարբերությունը։ Տարբեր են նաև տնտեսավորման ձևերը։
  3. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
    Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ։ Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները (Հայաստամ, Վրաստան, Ադրբեջան)։ Ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում տղամարդկանց ամենաբարձր գերակշռություն նկատվում է Քաթարում, Քուվեյթում, և ԱՄԷ-ում (61-67%)։
Рубрика: Աշխարհագրություն 8

Կիսամյակային հաշվետվություն

Ինձ դուր է եկել «Ուսումնական աշուն» նախագիծ-ը։

Սեպտեմբեր
Գտել և գրել եմ Հետաքրքիր փաստեր Նորվեգիայի մասին
Կարդացել և կատարել եմ առաջադրանքները Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ
Կատարել եմ առաջադրանքները Մեծ Բրիտանիա

Հոկտեմբեր
Կարդացել և կատարել եմ առաջադրանքները Գերմանիա
Կատարել եմ Ֆրանսիա-ն հետաքրքիր էր
Կատարել եմ «Ուսումնական աշուն» նախագիծ

Նոյեմբեր
Քննարկել ենք Հարավային Եվրոպա-ի երկիրները
Գտել և գրել եմ Պորտուգալիա-տեսարժան վայրեր
Կարդացել և քննարկել ենք Իտալիա
«Երկրների մշակույթը»․  նախագիծ գրել եմ Ալբանիայի խոհանոցը, երաժշտությունը
Քննարկել ենք Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Դեկտեմբեր
Քարտեզագրել եմ Եվրոպական երկրներ
Կատարել ենք դասարանում Գործնական աշխատանք
Կատարել եմ Ռուսաստանի բնակչությունը և ՌԴ-ի տնտեսությունը


Рубрика: Աշխարհագրություն 8

ՌԴ-ի տնտեսությունը

  1. Որո՞նք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։
    Ռուսատանի Դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։
    Ռուսաստանի տնտեսությունը պատմականորեն զարգացել է նրա պետական սահմանների ընդարձակմանը, նոր նվաճված տարացքների և դրանցում առկա բնական, առաջին հերթին հողային ռեսուրսների յուրացմանը գուգընթաց։ Սկզբնական շրջանու գերակշռում էր գյուղատնտեսությունը։ Դա նշանակում է, որ այդ ժամանակ տնտեսական զարգացման գործոններից վճռական նշանակություն ունեցել են բնական պայմանները, աշխատանքային և բնական ռեսուրսների առկայությունը։

  2. Որո՞նք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։
    Ռուսաստանի տնտեսությունը պատմականորեն զարգացել է նրա պետական սահմանների ընդարձակմանը, նոր նվաճված տարացքների և դրանցում առկա բնական, առաջին հերթին հողային ռեսուրսների յուրացմանը գուգընթաց։ Սկզբնական շրջանու գերակշռում էր գյուղատնտեսությունը։ Դա նշանակում է, որ այդ ժամանակ տնտեսական զարգացման գործոններից վճռական նշանակություն ունեցել են բնական պայմանները, աշխատանքային և բնական ռեսուրսների առկայությունը։

  3. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում։
    Առաջատար դեր ունի։
Рубрика: Աշխարհագրություն 8

Ռուսաստանի բնակչությունը

  1. Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը։
    Ռուսաստանը բազմազգ պետություն է։ Դա արտացոլված է նաև նրա Սահմանադրության մեջ։
  2. Ինչպե՞ս են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները։
  3. Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխվածությունը։
    Ռուսաստանի բնակչության կարևոր առանձնահատկությունը նրա խիստ անհամաչափ բաշխվածություն է։ Բնակչության ավելի քան 80% բնակվում է երկրի ավելի փոքր՝ եվրոպական և, միայն 20%-ը՝ ասիական մասում։
  4. Ներկայացնել Ռուսաստանի բնակչության ազգային փոքրամասնությունները։
    Բնակչության ավելի քան 80% բնակվում է երկրի ավելի փոքր՝ եվրոպական և, միայն 20%-ը՝ ասիական մասում։


Рубрика: Աշխարհագրություն 8

Գործնական աշխատանք

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

Հունգարիա-Բուդապեշտ։
Ռումինիա-Բուխարեստ։
Բելառուս-Մինսկ։
Չեխիա-Պրահա։

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան Սերբիա։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
2) Գերմանիան 4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով: