Рубрика: Ընտրություն

Գրիգորի Կարագուլյան

Պատկերներ Գրիգորի Կարագուլյանը հարցումով

Գրիգորի Արտաշեսի Կարագուլյան (հունվարի 171962ՎալեԱխալցխայի մունիցիպալիտետՍամցխե-Ջավախեթի մարզՎրաստան), հայ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (2002):

Գրիգորի Կարագուլյանը ծնվել է 1962 թվականին Վրաստանի Վալե քաղաքում: 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]: 1989-2004 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում, եղել է կրտսեր, ավագ գիտաշխատող: 2002 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում («Եռանկյունաչափական և ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտության և հանրագումարելիության մասին», Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Մոսկվա, 2002): Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 2000-2006 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դոցենտ, 2006 թվականից՝ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ[2], 2014 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի իրական անալիզի բաժնի վարիչ[3]:

Աշխատանքները վերաբերում են օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը, եռանկյունաչափական և օրթոգոնալ Ֆուրյեի շարքերի զուգամիտությանն ու հանրագումարելիությանը:

Оставьте комментарий