Рубрика: Պատմություն 8

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական պատերազմներ

1.Կարդալ , դուրս գրել ռուս-թուրքական պատերազմների ընդհանուր օրինաչափությունները

Մինչև XVIII դարի 1-ին կեսը դրանք Ռուսաստանի համար պաշտպանական պատերազմներ էին և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու Ղրիմի թաթարների ասպատակությունների դեմ։ 18 դարի 2-րդ կեսից Ռուս-թուրքական պատերազմները կապված էին Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման և Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի էքսպանսիայի ուժեղացման հետ։ 1676-1681 թվականին Ռուս-թուրքական պատերազմը սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու նպատակով։ 1676 թվականին Լեհաստանի հետ կնքված հաշտությամբ Թուրքիան ձեռք բերեց Պոդոլիան։ Դեռևս 1669 թվականին թուրք, կառավարությունը դաշինք էր կնքել Աջափնյակի Ուկրաինայի հետ, Դորոշենկոյի հետ։ Աակայն Դորոշենկոն դավաճանեց, 1674 թվականին Ուկրաինայի միասնական հետման ընտրվեց Ձախափնյա Ուկրաինայի Աամոյլովիչը։ 1676 թվականին Դորոշենկոն 12 հազար զորաջոկատով գրավեց հետմանական մայրաքաղաք Չիգիրինը՝ հույս ունենալով թուրք, զորքի օգնությամբ վերականգնել իր իրավունքները։ 1676 թվականին հուլիսին Աամոյլովիչի և ռուս, զորահրամանատար Գ. Գ. Ռոմոդանովսկու գլխավորությամբ ռուս-ուկրաինական միացյալ զորքերը պաշարեցին Չիգիրինը և ստիպեցին Դորոշենկոյին հանձնվել։ Չիգիրինի համար պայքարը ռուս-ուկրաինական և թուրք-թաթարական զորքերի միջև շարունակվեց 1677-1678 թվականին։ 1678 թվականին օգոստոսին թուրքերին հաջողվեց գրավել այն։ 1679-1680 թվականին ռուս-ուկրաինական զորքը հաջողությամբ ետ մղեց Ղրիմի թաթարների հարձակումները։ 1681 թվականի հունվարի 13-ին Թուրքիան, չհասնելով իր նպատակին, հարկադրված ստորագրեց Բախչիսարայի պայմանագիրը (Բախչիսարայի հաշաության պայմանագիրը 1681 թվականին), որով ճանաչեց Ձախափնյա Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին։

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

800px-Southeast_Europe_1812_map_en

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին

  • Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/25-1826-1828թթ.-ռուս-պարսկական-և-1828-1829թթ1
  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

    Բուխարեստի պայմանագիր, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում:


    Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը)։ Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

    Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը:

Оставьте комментарий