Рубрика: Կենսաբանություն 8

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:

Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Screenshot_1.png

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

Ուշադրություն

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

марс.png

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:

Ուշադրություն

 Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:

Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:

Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:

Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

Рубрика: Հայոց լեզու

Գործնական քերականություն-հատկացուցիչ

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
    • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
      Նարեկի աչքն ամբողջ օրը ճանապարհին է։
    • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
      Միշտ հիշում է հայրիկի խոսքը։
    • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
      Հայկի ջուրը բարձրացել էր ձնհալից։
    • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
      Ծառի արմատները շատ խորն էին թափանցել։
    • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:
      Դպրոցի փողոցները լայն էին և ուղիղ։
  2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:
    • Լույսի պատճառով շատ խորն էին իջել:
      Արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել։
    • Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
      Սիրով կարդում էր Եղիշե Չարենցի բանաստեղծությունները։
    • Երեկոն շատ խաղաղ էր:
      Քաղաքի երեկոն շատ խաղաղ էր։
    • Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
      Հին խանութն արդեն երկար ժամանակ փակ էր։
    • Հրամանները շատ արագ էին կատարվում:
      Թագավորի հրամանները շատ արագ էին կատարվում։
  3. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:
    • Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
    • Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
    • Հողի՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
    • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքը ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
    • Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը՝ քայքայում են նաև շատ հանքային աղեր: