Рубрика: Պատմություն 7-8

Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կարոլինգների կայսրությունը/  Համաշխարհային պատմություն/

Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Հյուսիսային Գալլիայում կազմավորվել էր Ֆրանկական թագավորությունը։ Առաջին թագավոր Քլոդվիգի տոհմանունով արքայատոհմը կոչվեց Մերովինգների։ Նրա հրամանով լատիներեն գրի առնվեցին Ֆրանկների սովորույթները և իրավական նորմերը։ Մերովինգների արքայատոհմը սկսեց թուլանալ։ Մերովինգները պահպանում էին թագավորական տիտղոսը, բայց իշխանություն չունեին։ Այդ պատճառով նրանց անվանում էին <<ծույլ թագավորներ>>։ 751 թ․ մայորդում Պիպին Կարճահասկը հռչակվեց Ֆրանկների թագավոր։ Պիպինի գահակալումով ֆրանկական Պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը, որն այդպես է կոչվել Պիպինի հաջորդի՝ Կարլոս Մեծի անունից։ Ֆրանկական պետությունը իր հզորության գագաթնակետին հասավ Կարլոս Մեծի (768-814) օրոք։ <<Կարոլինգյան վերածնունդը>> մեծ դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի մշակույթային կյանքում։

Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ 1-ինը Ֆռանկների թագավորն էր։ Քլոդվիգը նվաճեցեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507)։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։

Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Կարլոս մեծի  կառավարման ժամանակ Ֆրանկական թագավորությունը հասել է իր գագաթնակետին, իր տիրապետության տակ միավորելով արևմտյան և կենտրոնական Եվրոպայի զգալի մասը։ Նրա անունով է կոչվել Կարոլինգների արքայատոհմը։ Կարլոս Մեծը Պիպին Կարճահասակի ավագ որդին էր։ Կարլոս Մեծի օրոք զարգացել են ֆեոդալական հարաբերությունները։ Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղծել է սահմանային զինվորական կազմակերպություններ՝ «մարկեր»։ Նա սերտ դաշնակցություն է հաստատել կաթոլիկ եկեղեցու հետ և միջոցներ է ձեռնարկել ընդարձակ պետությունը միասնական օրենքների ենթարկելու համար։ 774 թվականին նվաճել է լանգոբարդների թագավորությունը հյուսիսային Իտալիայում։ 778 թվականին արշավել է Իսպանիայի մավրերի դեմ և պարտություն կրել։ 778 թվականին գրավել է Բավարիան, 790-ական թվականներին՝ ավարների իշխանության մնացած տարածքները։ Կարլոս Մեծի (768-814) օրոք։ <<Կարոլինգյան վերածնունդը>> մեծ դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի մշակույթային կյանքում։

Կառլոս Մեծի նվաճումները

800px-Empire_carolingien_768-811
Կառլոս Մեծի նվաճումները Պիպին Կարճահասակի մահվան պահին (768).Կառլոս Մեծի նվաճումները (768-814)     Կախյալ տարածքներ
Рубрика: Մայրենի 7-8

Դասարանական և տնային

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:


Խարույկ-բոցավառվող կրակ

Բանաստեղծությունը աշնան մասին է, ինձ շատ դուր եկավ բանաստեղծությունը։ Իմ դուր եկած հատվածը քամին շատ էր թափառել, պարապ-սարապ թևը կախ, Բայց արդեն գործ է ճարել, Տեսեք ինչքան է ուրախ:

https://www.youtube.com/watch?v=d98g6wLDN-A