Рубрика: Մայրենի 7-8

Դասարանական և տնային

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:


Խարույկ-բոցավառվող կրակ

Բանաստեղծությունը աշնան մասին է, ինձ շատ դուր եկավ բանաստեղծությունը։ Իմ դուր եկած հատվածը քամին շատ էր թափառել, պարապ-սարապ թևը կախ, Բայց արդեն գործ է ճարել, Տեսեք ինչքան է ուրախ:

https://www.youtube.com/watch?v=d98g6wLDN-A

Оставьте комментарий